Հոգեկան և վարքի խանգարումներ
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին, հոգնածությանն ու լարվածությանը:
Ցանկություն չկա ոչ մի բանի, հնարավոր չէ կենտրոնանալ և ինչ-որ բանով զբաղվել: Առաջանում է անվճռականություն, մտքեր են սկսում ծագել, թե կարծես ոչ մեկին պետք չես և զգացողությունն այն է, որ բեռ ենք դառնում մտերիմների համար: Սրանք գործնականում ծանոթ են գրեթե բոլոր կանանց: Մյուսներն էլ, թուլության և անտարբերության դեպքում, այսինքն, քայքայված նյարդային համակարգի նշաններով, ինքնուրույն սկսում են իրենց ախտորոշել դեպրեսիա, չհասկանալով, որ այս հիվանդությունը դուրս է կենցաղային հասկացությունից:
Ախտանշանները
Իրականում դեպրեսիան հոգեկան վիճակ չէ, այլ մարդու հոգեկան, սոմատիկ և սոցիալական բարեկեցությունը խախտող գլխուղեղի հիվանդություն: Դեպրեսիայի թեթև ձևերով պարբերաբար տառապում է կանանց մոտ 70%-ը: Բժիշկներն այս հիվանդությունը բնութագրում են որպես ախտանիշների ամբողջություն, որոնցից է նաև ախորժակի բացակայությունը և քաշի նվազումը: Բայց, միևնույն ժամանակ դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև չափից ավելի շատ սնվելով, երբ կինը փորձում է իր բոլոր խնդիրները լուծել «ուտելով»: Եթե դեպրեսիայի բուժումը ժամանակին չսկսվի , հետագայում կառաջանա պաթոլոգիական քնկոտություն կամ քրոնիկական անքնություն, հոգեկան արգելակում կամ գրգռվածություն, այսինքն, ամեն դեպքում դրանք պաթոլոգիական ախտընթացներ են: Ծանր դեպքերում ինքնասպանության մասին մտքեր են սկսում ծագել:
Ձգձվող, երկարատև դեպրեսիայի արդյունքում զարգանում են սոմատիկ հիվանդություններ: Ոմանք փորձում են խնդիրը լուծել ալկոհոլով, ինչի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Հոգեբանները հաստատում են, որ 90% դեպքերում ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում դեպրեսիան:
Բուժումը
Դեպրեսիայի բուժման համար բավական չէ միայն հոգեթերապիան, էլ չենք խոսում ինքնուրույն բուժման փորձի մասին, որը դատապարտված է ձախողման: Բժիշկները կարծում են, որ հարկ է համալիր մոտեցում, այսինքն հոգեթերապևտիկ, դեղորայքային մեթոդների համակցում, արտթերապիա, հոգեվերլուծություն և հիպնոզ: Լավ ազդեցություն է թողնում նաև մանուալ թերապիան, մերսումը, ասեղնաբուժությունն ու ֆիզիոթերապիան:
Շատ կարևոր է հիվանդությունը չանտեսել և հույս ունենալ, թե ամեն ինչ ինքնիրեն կանցնի: Դա չի օգնի, իսկ ապրումների քանակը կմեծացնի հիվանդության կրկնվելու հավանականությունը: Դեպրեսիան կարող է դրսևորվել յուրաքանչյուր տարիքում, իսկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 40-ն անց կանանց մոտ: Կանխարգելման նպատակով հարկ է զբաղվել սպորտով, լիարժեք հանգստանալ և վարել առողջ կենսակերպ: Այս ամենը շատ պարզ է, բայցևայնպես արդյունավետ:

Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Varduhi, բարև Ձեզ: Պատանեկան տարիքը համարվում է անցումային տարիք և նման զգացումները, ծայրահեղական մտքերը, շատ բնորոշ են Ձեր տարիքի երեխաներին: Դա ունի ժամանակավոր բնույթ: Երբ կունենաք նման մտքեր և զգացմունքներ, շատ կարևոր է կիսվել ծնողների հետ, հատկապես մայրիկի կամ տարիքով ավելի մեծ քրոջ հետ, հայտնել Ձեր անհանգստության պատճառը: Ձեզ կարող է թվալ, որ շրջապատը Ձեզ չի հասկանում և ընկալում, դա ևս բնորոշ է անցումային տարիքին: Զբաղեցրեք Ձեր մտքերը ավելի օգտակար բաներով, շատ կարդացեք, զբաղվեք որևէ հոբիով կամ սպորտով:




Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Liana, բարև Ձեզ: Դա կարող է կապված լինել ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածության, սթրեսային վիճակների հետ: Փորձեք չկենտրոնանալ խնդրի վրա, մեկնեք հանգստանալու բնության գիրկ, եթե դա հնարավոր է: Կարող եք որոշ ժամանակ օգտագործել բուսական որևէ հանգստացնող: Եթե վիճակը չթեթևանա, դիմեք նյարդաբանի:




Varduhi
25.06.2015




Liana
14.06.2015




Կարդացեք նաև

Անաշխատունակ
Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...


ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...


Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :
Զիգմունդ Ֆրեյդ...


Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...


Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...


Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...


Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...


Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...


Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...


Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...


«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...


Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից մաշվում է արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...


Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն